
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում լուրջ խախտումներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը՝ ԿՌՈՒ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացված ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ է հայտնաբերել:
«Սակայն ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մեզ հետ զրույցում փորձել է իրավիճակը մեղմ ներկայացնել՝ նշելով, թե ստուգումները դեռ ընթացքի մեջ են. «Իհարկե, լինում են դեպքեր, որ ծախսերը կատարվում են ոչ նպատակային:
Այսինքն՝ ծրագրով տրված է մեկ բան, սակայն կատարվում է այլ ուղղությամբ աշխատանք: Այդ դեպքում մենք գրում ենք, որ պետք է հաշվի առնվի եւ վերականգնվի ՀՀ բյուջեն: Սակայն խոսքը չարաշահումների մասին չէ, քանի որ ուշադիր պետք է դիտարկենք, թե ում է տրված այդ որակման մանդատը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: