2 մլն դրամ` 12 անձի «պատիվ տալու» համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ճոխ կենսակերպ վարել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետարանը 12 անձի համար «Երեւան» պանդոկում հոկտեմբերի 13- ին հյուրասիրություն է կազմակերպել:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանը քաղաքային բյուջեի միջոցներով «Երեւան» պանդոկից աղցաններ է գնել, 4 տաք կերակրատեսակ, հաց, լավաշ, բնական հյութեր, ալկոհոլային ըմպելիքներ:

Հոկտեմբերի 14-ին հյուրասիրություն է կազմակերպվել նույն «Լավաշ» ռեստորանային համալիրում, որտեղից կրկին գնվել է 4 տաք կերակրատեսակներ, աղցաններ եւ այլն: Նույն օրը՝ երեկոյան, քաղաքապետարանը հյուրերին հրավիրել է արդեն «Բելաջիո» ռեստորան, իսկ ահա հոկտեմբերի 15-ին նրանք ճաշել են «Որսկան» համալիրում:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 12 անձին «պատիվ տալու» համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսել է 2 մլն դրամ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930