
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցումը, հնարավոր է, ավարտին չհասցվի. «Ժամանակ»

««Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցումը, հնարավոր է, ավարտին չհասցվի:
«Իշխանություններն արդեն հասկացել են, որ այդ նախագծի համար միջազգային կազմակերպությունները վարկեր չեն տա, և հիմա խոսում են ներդրողներ գտնելու մասին:
Նախարար Վահան Մարտիրոսյանն էլ «ժամանակ»-ին հայտնեց, որ Արտաշատից Մեղրի հատվածի շինարարության համար 1,5 մլրդ դոլար է պետք, ու թեև նախարարն ասում է, որ ներդրողներ կան, և նրանց հետ բանակցություններ են ընթանում, սակայն եթե իսկապես մասնավոր ներդրող լիներ, ապա շինարարությունը վաղուց պետք է սկսված լիներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: