«Մենք զգալու ենք Հայաստանում որակական փոփոխությունները այդ ոլորտներում». Պյոտր Սվիտալսկի

Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը երկրում նոր որակական փոփոխության կհանգեցնի կոռուպցիայի դեմ պայքարում: Այսօր «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Վերջին ամիսներին Հայաստանը մի շարք կարևորագույն քայլեր է իրականացրել կոռուպցիայի դեմ պայքարում, օրենսդրական դաշտում, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ՝ դատական համակարգը բարեփոխելու ուղղությամբ: Այս բոլորը լավագույն օրինակներն են նախաձեռնությունների և նոր քայլերի, որոնք ձեռնարկել է Հայաստանը: Եվրամիությունը ողջունում է Հայաստանի կողմից իրականացվող նման քայլերը»,- ասաց Սվիտալսկին:

ԵՄ դեսպանի խոսքով` Հայաստանը թևակոխում է նոր ժամանակաշրջան, որտեղ բոլոր օրենսդրական, դատական բարեփոխումները գործնական կստուգվեն և կփորձարկվեն:

«Մենք զգալու ենք Հայաստանում որակական փոփոխությունները այդ ոլորտներում: Եվրամիությունը մեծ աջակցություն է տեսնում ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման հարցում: Բոլոր շահագրգիռ անձինք, ՀՀ կառավարությունը, հասարակությունը կկարողանան նաև ականատես դառնալ կոռուպցիայի դեմ պայքարում նոր որակական փոփոխությունների»,- նշեց Սվիտալսկին:

Կարդացեք նաև

Եվրամիությունը և Եվրոպայի խորհուրդը աջակցում են Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում, և բավականին ծավալուն ծրագիր է իրականացվել Արդարադատության նախարարության, դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ:

«Բացի այդ, ԵՄ անդամ պետություններից դատավորներ և իրավական ոլորտում այլ մասնագետներ  մասնակցել են համապատասխան նախագծերին, էլեկտրոնային արդարադատության ոլորտում, արդարադատության ամրապնդման և այլ ուղղություններով: Մենք վճռական ենք շարունակելու համագործակցությունը և ներկայումս արդեն հիմք համարելով նոր ստորագրված համաձայնագիրը և, իհարկե, հուսով ենք, որ կպահպանենք սերտ համագործակցությունը բոլոր մեր գործընկերների հետ` Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի և այլ կառույցներ հետ»,- ասաց Սվիտալսկին:

Տեսանյութեր

Լրահոս