Բացահայտվել է շենքի բակում կատարված դանակահարությունը. հայտնի է տուժածների ինքնությունը
Նոյեմբերի 26-ին, ժամը 2.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1993 թ. ծնված Ն. Պ.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1993 թ. ծնված Հ. Ս.-ն, «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1992 թ. ծնված Հ. Մ.-ն և «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1993 թ. ծնված Ա. Ա.-ն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 17.30-ին բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Վիգեն Ա.-ն և տվել խոստովանական ցուցմունք, որ նույն օրը, ժամը 2.30-ին, իրենց շենքի բակում, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով մարմնական վնասվածքներ հասցրել նշված անձանց:
Վիգեն Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: