Բաժիններ՝

Սիրիայում կարգավորվում է ավտոբուսային հաղորդակցությունը Դամասկոսի և Դեյր Զորի միջև

Սիրիայի իշխանությունները կարգավորել են ավտոբուսային հաղորդակցությունը Դամասկոսի եւ Դեյր Զորի միջեւ։

Ավտոբուսային փոխադրումների դամասկոսյան ֆիրմաները փոխադրամիջոցներ են տրամադրել Դեյր Զորի բնակիչների համար, որոնք փախել էին հայրենի քաղաքից ու այժմ տուն են վերադառնում: Ամեն օր վեցական ավտոբուս է մարդկանց տեղափոխում Դամասկոսից, դրանք գիշերը մնում են Դեյր Զորում, իսկ այնուհետեւ վերադառնում մայրաքաղաք:

Նման ավտոբուսներից մեկի վարորդը՝ Ահմադ Արաբ Ֆազիմը, լրագրողներին հայտնել է, որ վերջին ժամանակներս ճանապարհն անվտանգ է դարձել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930