Սոմալիի կառավարությունը հայտարարել է «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դարձել է «Էվերթոնի» առաջնահերթ նպատակը:
Apple ընկերությունը գործարկել է Apple Pay Cash ծառայությունը, որը թույլ է տալիս դրամական փոխանցումներ կատարել iMessage-ի միջոցով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվող Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Դանիայից և մի շարք այլ երկրներից:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կառավարության՝ նոյեմբերի 8-ի նիստում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ռազմավարական սխալ է կատարում՝ ԱՄՆ-ին եւ Իսրայելին համարելով բարեկամ, իսկ Իրանին՝ թշնամի:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում այսուհետ հնարավորություն է ընձեռվում մասնակցել շուրջ 3 ամիս տևողությամբ մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացներին և ստանալ Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) կողմից սահմանված պահանջներին համապատասխանող մասնավոր օդաչուի վկայական (PPL):
Մեծ Բրիտանայի միջազգային զարգացման հարցերի նախարար Փրիթի Փաթելն ընդհատել էիր ուղեւորությունը Ուգանդա եւ վարչապետ Թերեզա Մեյի պահանջով շտապ վերադառնում է Միացյալ Թագավորություն:
«Ֆինանսական ճգնաժամի արդյունքում՝ մեր տնտեսական վիճակը պետական պարտքի առումով վատացրեցինք, որևէ ձևով չկարողացանք լուծել գործազրկության հարցը, և որևէ ձևով չլուծվեց նաև աղքատության հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուի հրավերով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցն Իսրայել շատ կարեւոր քայլ էր:
Սիրիայի Հոմսի նահանգում Ռաստան բնակավայրից եւ Թալբիսա քաղաքից 120 զինյալներ վայր են դրել զենքը ազգային հաշտության ծրագրի շրջանակներում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից կալանավորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը:
Ռուսաստանը հավանություն է տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ընդլայնման գաղափարին՝ դրանում զարգացող երկրների ներկայացուցիչների ներառման հաշվին, սակայն վճռականորեն հանդես է գալիս վետոյի իրավունքի սահմանափակման ցանկացած փորձերի դեմ, որն ԱԽ-ի մշտական անդամներին թույլ է տալիս արգելափակել բանաձեւերը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած գողության մի շարք դեպքեր, հայտնաբերվել գողոնը։ Տվյալներ են ձեռք բերվել նույն անձանց կողմից խմբի կազմում կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին վերաբերող հարցեր:
ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գտնում է՝ Հարկային նոր օրենսգիրքը հունվարից նոր խնդիրներ կստեղծի: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե կառավարության մեկ տարվա գործունեության ընթացքում ոչ մի լավ բան չի եղե՞լ: Ի պատասխան՝ Վ. Խաչատրյանն ասաց, որ ամեն ինչ ավելի վատ եղավ:
Ֆուտբոլի Բելառուսի հավաքականի պաշտպան Սերգեյ Մատվեյչիկը խոսել է Հայաստանի ընտրանու դեմ առաջիկա ընկերական խաղի մասին:
Ամերիկյան եւ չինական ընկերությունները Չինաստան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցելության առաջին օրն ստորագրել են 9 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ մի շարք գործարքներ:
Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը թույլատրել է «երրորդ սեռ» նշել քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում (ԶԱԳՍ):
Պետական եկամուտների կոմիտեում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տարածքային հարկային տեսչությունների սպասարկման սրահների աշխատանքի կազմակերպումը կառավարման տարածքային մոդելից փոխվել է գործառութայինի:
Կ. Վարդանյանն ասաց, որ իրենք հույս ունեն, որ բացի տեխնոլոգիական ոլորտից՝ իրենց կմիանան նաև այլ ոլորտները, և դա կլինի ընդհանուր Հայաստանի ինովացիոն հարթակ:
Նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով Չինաստան ժամանած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ զբոսանքի ժամանակ նրան պլանշետի վրա տեսանյութ է ցուցադրել, որտեղ իր վեցամյա թոռնուհին՝ Արաբելլան, երգում է եւ բանաստեղծություններ արտասանում չինարեն լեզվով։
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ այս պահին ընթցող հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ տարկետման իրավունքի սահմանափակումը չի խանգարի գիտությամբ զբաղվել ցանկացող ուսանողի::
Նոյեմբերի 9-10-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 9-ին Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ ինտենսիվ: Նոյեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը:
Նորվեգիայի մայրաքաղաքի իշխանությունների որոշմամբ շուրջ 20 վիթխարի ծաղկաթմբեր են հայտնվել Օսլոյի Կառլ Յուհանի կենտրոնական փողոցում՝ բնակիչներին հնարավոր ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար, մոտ ժամանակներս արհեստական արգելափակոցների տեղադրումը կշարունակվի:
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայաստանը չի կարող դառնալ եգիպտացորեն կամ սոյա արտահանող երկիր, հետևաբար՝ խնդիր չունի անցնելու տրանսգենային արտադրությանը։
«Մի ժամանակ բժշկին ծեծելը համարվում էր սպորտաձև: Ես այդպիսի դեպքերի շատ եմ ականատես եղել: Այստեղ պաշտպանվող հատկանիշը կյանքն է: Կարելի է քննարկել պատժաչափի հարցը, բայց կարևոր է պաշտպանել բժիշկներին այն ոտնձգություններից, որ հաճախ տեղի են ունենում: Կարևոր եմ համարում այս օրենքի ընդունումը»,- այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը` ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ:
Կատալոնիայում համընդհանուր գործադուլի մասնակիցները բնակավայրերում փակում են ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սկսում է նոր փուլ՝ պատերազմի կանոնների անհրաժեշտության և պատշաճության մասին հանրային իրազեկվածության իր արշավում։
Ռուսաստանի Դաշնության խորհուրդն իր նոյեմբերի 8-ի նիստում վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: