
Կարեն Կարապետյանին ներկայացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին վերաբերող հարցեր:
ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վարչապետին զեկուցել է աշխատանքների կատարման ընթացքի մասին, ներկայացրել տեղում իրականացվող միջոցառումները:
Վարչապետ Կարեն Կարապետյանն, ընդգծելով ծրագրի կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման համար, հանձնարարել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել Ազատ տնտեսական գոտու կառուցման գործընթացը և բոլոր միջոցառումներն իրականացնել ըստ սահմանված ժամանակացույցի: