Բաժիններ՝

«Էվերթոնն» ուզում է հրավիրել Դիեգո Սիմեոնեին

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դարձել է «Էվերթոնի» առաջնահերթ նպատակը:

Մոտ ժամանակները «Էվերթոնի» ղեկավարությունը կդիմի Սիմեոնեին, ում ծառայություններով անձամբ հետաքրքրված է ակումբի սեփականատեր Ֆարադ Մոշիրին: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, եթե արգենտինացու հետ կապված մտադրությունը ձախողվի, մերսիսայդցիները պահեստում ունեն ևս երեք թեկնածուներ՝ Սեմ Էլերդայսը, «Ուոթֆորդի» մարզիչ Մարկուս Սիլվան և «Էվերթոնի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Դևիդ Անսուորթը:

«Էվերթոնը» 11 միավորներով գրավում է 15-րդ տեղն ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում:
Սիմեոնեի «Ատլետիկոն» 4-րդն է Իսպանիայի առաջնությունում: Սիմեոնեի պայմանագիրը մադրիդցիների հետ գործում է մինչև 2020 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս