«Ժողովուրդ» թերթը տեղեկացել է, որ նախօրեին ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքիր դրվագ է գրանցվել:
«Հայկական ժամանակ» թերթիի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որը վիսկիի գործարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաև մոտ 1000 հատ էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարևան երկրներ:
Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև ականանետեր:
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 6069 մարդ: Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է:
«Ժամանակ» թերթը գրում է. «2018թ. ապրիլի 9-ին կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո ՀՀ Սահմանադրության համաձայն՝ երեք փոխվարչապետ է լինելու: Մենք արդեն հայտնել ենք, որ Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ վերջերս տեղի ունեցած «մեծ համաձայնության» արդյունքում որոշվել է, որ Կարեն Կարապետյանը իր այսօրվա բոլոր լիազորություններով եւ պարտականություններով կզբաղեցնի առաջին փոխվարչապետի պաշտոնը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին տարիներին յուրաքանչյուր տոնի առիթով համաներում սպասողներին կրկին հիասթափություն է սպասվում՝ 2017-ի տարեվերջին նույնպես այն չի լինելու, եւ հենց այդ պատճառով ներքին հրահանգ է իջեցվել՝ վաղաժամկետ ազատման ինստիտուտը գործի դնել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայության պետի նախկին տեղակալ Արմեն Նադիրյանը դարձյալ վերադարձել է ուժային համակարգ։ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Նադիրյանն զբաղվում էր փաստաբանությամբ, իսկ վերջերս դադարեցրել է լիցենզիան՝ պետական ծառայության հետ անհամատեղելի լինելու պատճառով»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում աշնանացանն ընթացքի մեջ է: Բնակիչները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում, սակայն, հայտնեցին, որ աշնանացան ցորենի ցանքն այս տարի ուշացել է: Նրանց խոսքով՝ սովորաբար օգոստոս ամսվա վերջին են աշխատանքները սկսում, այս սեզոնին խնդիրներ են առաջացել: Մեծ Մասրիկ համայնքում այսօր դժվարությամբ են սերմը հողին պահ տալիս:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում հոկտեմբերի 22-ին բռնկված հրդեհի հետեւանքով 10 ընտանիք անօթեւան է դարձել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ի իր քաղաքական ծրագրերի համար փորձում է մոբիլիզացնել Ռուսաստանի հայկական քրեական եւ գործարար ավելի մեծ շրջանակ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-ին մասնակցելով պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտի նոր ուսումնական ծրագրի մեկնարկի արարողությանը՝ Սերժ Սարգսյանն իր ունեցած ելույթում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Ժնևի հանդիպմանը:
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 22:45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու մարդատար ավտոմեքենա, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը, շարունակելով ընթացքը, բախվել է էլ. սյանը, առկա է վառելիքի արտահոսք, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Երեւանում հայտարարել է, թե Հայաստանի համար գազի սակագինը հաջորդ տարի չի բարձրանա: «Մենք նման համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,- ասել է Մեդվեդեւը: Սա նշանակում է, որ ՀՀ սահմանին գազի սակագինը 1 հազար խմ-ի համար կմնա 150 դոլար նաեւ 2018 թվականին»:
«Մենք Միացյալ նահանգներում հասկանում ենք, որ Հայաստանը պետք է ամուր հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ։ Դա ունի իր պատմական հիմքերը, աշխարհագրական և տնտեսական կապեր կան երկու երկրների միջև։ Երբեք խնդիրն այնպես չի եղել, որ պետք է կամ այս ուղղությամբ գնալ, կամ գնալ միայն մյուս ուղղությամբ»։
Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մշակվել են սովորողների վարքագծի կանոններ: Դրանք հաստատվել են ռեկտորի հրամանով եւ ուժի մեջ են մտնելու նոյեմբերի 1-ից:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզկենտրոն Կապանում բնակվող Անդրանիկ Գեւորգյանը պատրաստվում է հանձնվել Ադրբեջանի Հանրապետությանը այն բանի համար, որ Հայաստանում անարդարության զոհ է դարձել: Այս մասին Անդրանիկ Գեւորգյանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց armtimes.com-ի հետ զրույցում:
«Ինձ համար, անկեղծորեն, շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնեւյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել», – հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» խանութների ցանցը հնարավոր է վաճառվի։ Այս օրերին բանակցություններ են ընթանում ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, որն ուզում է էլ ավելի ընդլայնել «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը՝ ի հաշիվ «Կրպակի»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս «Ռոթարի» մասոնական կազմակերպությանն է անդամակցել պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյանը՝ երբեմնի հումորիստ Աշոտ Լյուդվիգովիչը: Թերթի հետ զրույցում Միքայելյանն ասել է, թե ինքը հասցրել է մասնակցել մոտ 10 հավաքների, ծանոթացել է կազմակերպության գործունեությանը:
«Ժողովուրդ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազայի «Ալագյազ» հրաձգարանում տեղի ունեցած միջադեպից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի ՀՀԿ կառույցում օրերս հեռահար բախում է տեղի ունեցել մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի միջեւ»։
Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Ջեմմա Քոլինզը BBC Radio 1 Teen Awards-ի հաղթողներին հայտարարելու ժամանակ սայթաքել է եւ ընկել լյուկը, որով այդ պահին բեմ էին բարձրանում շոուի մասնակիցները։
DJ Mag հանդեսը կազմել է աշխարհի լավագույն դիջեյների ամենամյա վարկանիշը:
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շուրջ 650 մարդ հաշմանդամների սայլակներով փորձել են գերազանցել համաշխարհային ռեկորդը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 09.30-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը:
Ամերիկուհիները Նիկի Մինաժի Viva La Glam եւ M.A.C Cosm etics կոսմետիկական ընկերության շրթներկը թեստավորել են Nicki’s Nude-ի եւ The Pinkprint-ի երանգներով:
Շվեդիայի Ուպսալի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել, որի առարկան դարձել են հարազատ եղբայրների ու քույրերի կարիերային եւ կենսական նախադրյալները՝ կախված լույս աշխարհ գալու հաջորդականությունից:
Ֆրանսիական նրբագեղ խոհանոց. Ձվածեղով կրուասան:
Ամեն օր մենք բազմաթիվ ու տարատեսակ որոշումներ ենք ընդունում և հաճախ չենք էլ հասկանում, որ դրանք մեծ ազդեցություն կարող են ունենալ մեր հետագա կյանքի վրա: Կամովին կամ պարտադրված որոշումներ կայացնելով՝ մենք բոլորս էլ ինչ-որ բանով առաջնորդվում ենք: