Կարեն Կարապետյանը փորձում է մոբլիզացնել Ռուսաստանի քրեական շրջանակներին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ի իր քաղաքական ծրագրերի համար փորձում է մոբիլիզացնել Ռուսաստանի հայկական քրեական եւ գործարար ավելի մեծ շրջանակ:
Թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանի տարածքում վարչապետի շահերի պաշտպանության գործին լծվել են քրեական աշխարհում հայտնի Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսո) եւ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո):
Մեզ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի հայ համայնքի ոչ բոլոր ներկայացուցիչներն են պատրաստ լծվել Կարեն Կարապետյանի օգտին լոբբիստական ջանքերին: Նրանց շարքերում են մասնավորապես Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու ախալքալաքցիների «առաջնորդ» Նորիկ Թեւանյանը (ախալքալաքցի Նորոն)»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: