Քաղցկեղից մահացությունների թիվը Հայաստանում տարեցտարի ավելանում է. ինչո՞ւ չի ուսումնասիրվում խնդիրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 6069 մարդ: Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ 2011 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 5552 մարդ, 2012 թվականին` 5607, 2013-ին` 5589, 2014-ին` 5685: Իսկ ահա 2015 թվականին, 2014-ի համեմատ, նշված հիվանդությունից մահացածների թիվը 384-ով ավելացել է:
Թերթը նաեւ տեղեկացավ, որ չարորակ նորագոյացությունների պատճառով մահացությունը Հայաստbjishանում Արեւելյան Եվրոպայի երկրների եւ Վրաստանի համեմատ բարձր է: Սակայն պատկան գերատեսչությունների կողմից հիվանդությունների առաջացման պատճառների մասին ոչ մի ուսումնասիրություն չկա, եւ չի էլ արվում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: