Աղվան Վարդանյանը ցանկանում է դառնալ փոխվարչապետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2018թ. ապրիլի 9-ին կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո ՀՀ Սահմանադրության համաձայն՝ երեք փոխվարչապետ է լինելու: Մենք արդեն հայտնել ենք, որ Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ վերջերս տեղի ունեցած «մեծ համաձայնության» արդյունքում որոշվել է, որ Կարեն Կարապետյանը իր այսօրվա բոլոր լիազորություններով եւ պարտականություններով կզբաղեցնի առաջին փոխվարչապետի պաշտոնը:

ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն եւս հույս ունի փոխվարչապետի պաշտոն ստանալ: Այդ կուսակցության խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հավակնում է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը: Մեզ հայտնի է դարձել, որ այս պահին կուսակցությունում դեմ են Աղվան Վարդանյանի ցանկությանը: ՀՀԿ-ի կարծիքը այդ մասին մեզ ճշտել չհաջողվեց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031