«Բա մեր ջանը քա՞ր ա». Արմեն Աշոտյանը կշտամբել է Հերմինե Նաղդալյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը տեղեկացել է, որ նախօրեին ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքիր դրվագ է գրանցվել:
«Ինչպես հայտնի է՝ այդ նիստերի ժամանակ հանձնաժողովի նախագահի կողքին մշտապես նստում է փոխնախագահը, ով նաեւ անհրաժեշտության դեպքերում փոխարինում է փոխնախագահին: Այդ հանձնաժողովի փոխնախագահը Հերմինե Նաղդալյանն է, ում «տեղն» այդ օրը զբաղեցրել էր Վահե Էնֆիաջյանը:
Թերթին հայտնի դարձավ, որ Նաղդալյանն էլ դժգոհել էր այդ հանգամանքից:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ, կարելի է ասել, անուղղակի կերպով կշտամբել է կուսակցին՝ նիստերից բացակայելու համար:
«Բա մեր ջանը քարա, որ առանց ձեզ նիստեր ենք անում»,- թերթի տեղեկություններով՝ նշել է Աշոտյանը:
Նշենք, որ սեպտեմբեր ամսին տեղի է ունեցել հանձնաժողովի երեք նիստ, որոնցից միայն մեկին է Նաղդալյանը մասնակցել՝ չնայած մյուս բացակայությունները համարվել են հարգելի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: