Բաժիններ՝

Աշխարհի լավագույն դիջեյները

DJ Mag հանդեսը կազմել է աշխարհի լավագույն դիջեյների ամենամյա վարկանիշը: Հրատարակության կայքում հրապարակված ցուցակում տեղ է գտել հարյուր երաժիշտ:

Վարկանիշի առաջատարն է դարձել 21-ամյա հոլանդացի Մարտին Հարիքսը: Այդ դիրքը նա զբաղեցնում է երկրորդ տարին անընդմեջ: 2016 թվականին երաժիշտը դարձել էր DJ Mag-ի վարկանիշում հայտնված ամենաերիտասարդ դիջեյը:

Երկրորդ տեղում Dimitri Vegas & Like Mike բելգիական դուետն է, երրորդ հորիզոնականում՝ նիդեռլանդացի դիժեյ Արմին վան Բյուրենը, որն ավելի վաղ եղել է DJ Mag-ի ցուցակի առաջատարը:

Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ դիջեյներ Hardwell-ը, Tiսsto-ն, The Chainsmokers դուետը, Դեւիդ Գետտան, Աֆրոջեկը, Սթիվ Աոկին եւ ամերիկացի Marshmello-ն: Ցուցակը կազմվել է ընթերցողների քվեարկության հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս