Հեռահար բախում՝ Արամայիս Գրիգորյանի և Ալիկ Սարգսյանի միջև. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի ՀՀԿ կառույցում օրերս հեռահար բախում է տեղի ունեցել մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի միջեւ։

Վերջինս որոշել է ՀՀԿ կառույցի կանանց խորհրդի նախագահ նշանակել Մասիս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանին։ Կան տեղեկություններ, որ մինչեւ անգամ նշանակումը եղել է, սակայն մարզպետը, իմանալով, իր մոտ է կանչել տնօրենին եւ հանդիմանել, որ առանց իր իմացության ինքն իրավունք չուներ ստանձնելու այդ պաշտոնը։

Մարզպետը Խաչատրյանին երկընտրանքի առջեւ է կանգնեցրել՝ կա՛մ մնում է տնօրեն, կա՛մ կանանց խորհրդի նախագահ։ Տնօրենը, բնականաբար, նախագահությունից հրաժարվել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031