Սամվել Ալեքսանյանը ցանկանում է գնել «Կրպակ» խանութների ցանցը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» խանութների ցանցը հնարավոր է վաճառվի։ Այս օրերին բանակցություններ են ընթանում ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, որն ուզում է էլ ավելի ընդլայնել «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը՝ ի հաշիվ «Կրպակի»։
Ի դեպ, «Կրպակը» նախկին «Սթար» սուպերմարկետների ցանցն է, որի տիրոջը ժամանակին սնանկացրին ու ստիպեցին վաճառել։ Բայց գնորդներն էլ, փաստորեն, չկարողացան աշխատեցնել ու շահույթ ստանալ, քանի որ ՍԱՍ-ի ու Սիթի-ների մրցակցությանը դիմանալը հեշտ չէ։
Արման Սահակյանը մեր այս տեղեկությանն ի պատասխան ասաց, որ այս պահին պաշտոնապես որեւէ բան չի կարող ասել։ Ըստ երեւույթին՝ սպասում են գործարքը կայանա, հետո հրապարակեն։
Հիշեցնենք, որ Սահակյանների ընտանիքին են պատկանում «Սովրանո» ընկերությունը, «Պրեսստենդ» գործակալությունը եւ «Շիրակ» ֆուտբոլային թիմը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: