Բրիտանացի երգչուհին շոուի ժամանակ հայտնվել է բեմահարթակի տակ
Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Ջեմմա Քոլինզը BBC Radio 1 Teen Awards-ի հաղթողներին հայտարարելու ժամանակ սայթաքել է եւ ընկել լյուկը, որով այդ պահին բեմ էին բարձրանում շոուի մասնակիցները։
Տեղի ունեցածի տեսանյութը լայնորեն տարածվել է ցանցում եւ ակտիվորեն քննարկվել օգտատերերի կողմից: Քոլինզն ինքը հայտարարել է, որ լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց, չնայած դրան, պատրաստվում է դատի տալ BBC-ին:
«Ես ցնցված եմ: Հրաշք է, որ կենդանի մնացի: Ես կարող էի մեռնել կամ հաշմանդամ դառնալ»,-Քոլինզի խոսքը մեջբերել է The Sun-ը:
https://www.youtube.com/watch?v=xZsBXyLwS54