Մանրամասներ՝ 102 ռազմաբազայում տեղի ունեցած ողբերգական դեպքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազայի «Ալագյազ» հրաձգարանում տեղի ունեցած միջադեպից:

Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայողներից մեկը սպանել էր իր ծառայակցին, այնուհետեւ ինքնասպանություն գործել: Թերթի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողների միջեւ վիճաբանությունը սկսվել է ռազմաբազայից դուրս գտնվող կրակային հրապարակում:

«Վեճն այն աստիճան է թեժացել, որ պայմանագրային զինծառայողներից մեկը մյուսին սպառնացել է, թե կկրակի, իսկ մյուս պայմանագրային զինծառայողը ասել է, թե չի վախենում իր սպառնալիքներից:

Սկզբում վեճը հանդարտվել է, բայց հետո նրանք շարունակել են խոսակցությունը: Իսկ ավելի ուշ հնչել են ճակատագրական կրակոցները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս