Ավագ եղբայրներն ու քույրերը ղեկավարներ դառնալու ավելի մեծ հնարավորություն ունեն. գիտնականներ

Շվեդիայի Ուպսալի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել, որի առարկան դարձել են հարազատ եղբայրների ու քույրերի կարիերային եւ կենսական նախադրյալները՝ կախված լույս աշխարհ գալու հաջորդականությունից: Այդ մասին հայտնել է SVT հեռուստաալիքը:

Նախագծի հեղինակները եկել են այն եզրակացության, որ առաջնեկներն օժտված են ղեկավարներ դառնալու լավագույն հնարավորություններով այն դեպքում, երբ կրտսերներն անհատական ձեռնարկատիրության հակում ունեն: Ընդ որում, նրանց մոտ հոգեկան հիվանդությունների ի հայտ գալու հավանականությունն ավելի մեծ է, քան ավագ եղբայրների ու քույրերի մոտ: Վերջին հանգամանքը բացատրվում է նրանով, որ, որպես կանոն, ծնողները կրտսեր զավակներին ավելի քիչ ուշադրություն են հատկացնում, նվազ չափով են նկատում նրանց վտանգավոր վարքագիծը եւ ժամանակին չեն զբաղվում նրանց հիվանդություններով:

Ինչ վերաբերում է կյանքում հաջողության հասնելու հեռանկարներին, ապա ղեկավար դիրքերում հայտնվելու ընտանիքի առաջին երեխաների շանսերը 30 տոկոսով ավելի մեծ են, քան երրորդ երեխաներինը:

Դա բացատրվում է նրանով, որ վերջիններիս մոտ սոցիալական այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ դիմացկունությունը, սթրեսների նկատմամբ կայունությունը, խմբում աշխատելու կարողությունը, առաջնորդի որակներն ավելի վատն են լինում, քան առաջինների մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031