Սամվել Ալեքսանյանը վիսկին Իրաքից այլ երկրներ է տեղափոխում էշերով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթիի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որը վիսկիի գործարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաև մոտ 1000 հատ էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարևան երկրներ:
«Այս տեղեկությունը «ՀԺ»-ի թղթակիցը երեկ փորձել է ճշտել անձամբ Ալեքսանյանից: Վերջինս ակամայից հաստատել է այս տեղեկությունը: Թղթակիցը ԱԺ միջանցքում մոտեցել է Ալեքսանյանին ու հարցրել. «Պարոն Ալեքսանյան, տեղեկություններ կան, որ Իրաքից էշերով…»: Առանց հարցը մինչև վերջ լսելու՝ Ալեքսանյանն անմիջապես ափերից դուրս է եկել. «Արա քելե, արա, հավայի մի խոսա, ինչ ես հավայի խոսում»:
Չափազանց ուշագրավ հարց է ծագում, Ալեքսանյանը որտեղի՞ց գիտեր, թե ինչ հարց է տալու թղթակիցը: «Իրաքից էշերով» արտահայտությունը նրա համար ոչինչ չէր նշանակի և առնվազն հետաքրքրություն կառաջացներ: Իսկ Ալեքսանյանը ակնթարթորեն հասկացել է, թե ինչի մասին է խոսքը: Ահա այսպիսով էլ կարելի հաստատված համարել, որ Ալեքսանյանի Իրաքում գտնվող վիսկիի գործարանից արտադրանքը էշերով տեղափոխվում է հարևան երկրներ: Լեռնային ճանապարհներով վիսկիով բարձած էշերը «հավայի» քշելու կարիք չէր լինի, եթե արտահանումը օրինական լիներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: