Հոկտեմբերի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի մոտից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հերքում է, որ հաջորդ տարի ՀՅԴ-ին է տրվելու փոխվարչապետի հաստիք, որը զբաղեցնելու է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Եթե նախկինում մենք ասում էինք, որ այդ կատեգորիան պետք է ծառայի տնից 150 կմ հեռավորությամբ շառավղով, և դա ոչինչ չէր նշանակում, որովհետև Տավուշում կամ Գեղարքունիքում ապրող զինծառայողը կարող էր հայտնվել առաջնագծում, այսօր մենք բովանդակային արտոնություն ենք տալիս նրանց»,- ասաց նախարարը:
Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը պերսոնա նոն գրատա է հայտարարվել Կատալոնիայի Ժիրոնա քաղաքում, որտեղ ուժեղ են Կատալոնիայի անկախության կողմնակիցների դիրքերը:
Թուրք իրավապահները Գերմանիայի Բրեմեն քաղաքից Ստամբուլ ժամանող գերմանացի ուղևորներին սկսել են խուզարկել շների միջոցով:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով հայկական զինված ուժերում ծառայող սպաները ծառայության ընթացքում մեկ անգամ կկարողանան օգտվել Հայաստանում գործող հիփոթեքային բոլոր առաջարկներից շատ ավելի լավ պայմաններով հիփոթեքային ծրագրից:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 24-ին, ժամը 9.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանած, 1968 թ. ծնված Գևորգ Մ.-ն:
Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 86 կողմ, 9 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:
Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը՝ ՉԿԿ-ի 19-րդ գումարման Կենտկոմի քաղբյուրոյի Մշտական կոմիտեի ղեկավարի կարգավիճակում, հոկտեմբերի 24-ին Պեկինի Ժողովրդական ժողովների տանը հանդիպում է ունեցել չինացի եւ արտասահմանցի լրագրողների հետ: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
«Լսի, էդ օդից, որ խոսում ես, որդի՞ց ես վեկալե, որ ես էդ ձև գործ եմ անում: Մամուլը ինչ գրում ա, ճի՞շտ ա գրում: Ես էլ հաստատում եմ, որ ես մի հատ անասունի հետ կապ չունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` հերքելով շրջանառվող լուրերը, որ ինքը մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր կենդանիներ է արտահանում Հայաստանից, ինչի պատճառով էլ երկրում մսի գինը թանկացել է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկիր փախստականների ընդունումը վերսկսելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:
Հիմք ընդունելով Լեհաստանի Հանրապետությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական տեղեկատվությունը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է ներմուծման արգելանքը:
Հոկտեմբերի 24-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված Ա. Ն.-ին տեսակցության եկած մոր մոտից հայտնաբերվել են նշագրիչներ, որոնց միջից հայտնաբերել և առգրավվել են 0,8 գրամ սպիտակ փոշենման զանգված և 18 հատ «B8» գրառմամբ դեղահաբեր` 7,2 գրամ ընդհանուր քաշով:
Պեկինի Ժողովրդական ժողովների տանը հոկտեմբերի 24-ին փակվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարը, որտեղ ընտրվել է ՉԿԿ-ի Կենտրոնական կոմիտեի եւ ՉԿԿ-ի Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի նոր կազմը:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 4.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթիոլոգիայի թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1966 թ. ծնված Տիգրան Ս.-ն, 2015 թ. ծնված Լալա Ս.-ն, 1990 թ. ծնված Սերոբ Ս.-ն, 1993 թ. ծնված Սևակ Ս.-ն, 1994 թ. ծնված Սոնա Ս.-ն, 1969 թ. ծնված Լալա Հ.-ն և 1990 թ. ծնված Մարինե Կ.-ն:
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, ինչպես նաև պատրիարքական ընտրության Նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը հոկտեմբերի 24-ին պաշտոնապես այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Վասիփ Շահինի հետ:
Արցախցի բարերար Լևոն Հայրապետյանի ընտանիքին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ցավակցական հեռագիր հղվել է:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Մեկ ամսից` նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կստորագրվի (կամ չի ստորագրվի) Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Այն կարող է ստորագրվել նաեւ, ասենք, նոյեմբերի 25-ին, 26-ին կամ մինչեւ այս տարվա վերջ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զենիթահրթիռային ստորաբաժանման զինածառայողները ՌԴ Աստրախանի մարզի «Կապուստին Յար» զիափորձարանում ավարտել են մարտական արձակումները Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներից եւ վերադարձել մշտական տեղակայման վայր:
Դեռևս 15-րդ դարում գրված Նիկոլո Մաքիավելիի «Տիրակալը» տրակտատում հանդիպում ենք պետությունների և տերությունների ձևավորման տարբեր եղանակների, նրանցից յուրաքանչյուրի դեպքում տիրակալի հաջողության կամ անհաջողության պատճառների մեկնաբանությանը։
Ժամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Volkswagen մակնիշի 35 GL 526 համարանիշի, LADA 35 NL 647 համարանիշի ավտոմեքենաները և «Սանիթեք» ընկերությանը պատկանող 510 AC 61 համարանիշի բեռնատարը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունն իսկական գլխացավանք է դարձել: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հերթական անգամ անդրադարձել է այդ ճանապարհի կառուցման աշխատանքներին` ընդգծելով որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը և ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինիի հետ զրույցում պահանջել իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջացած բոլոր խնդիրները վերացնելու համար:
Հայաստանի մաքսային ծառայության պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի գլխավորությամբ, աշխատանքային այց է կատարել Ֆինլանդիայի Հանրապետություն:
Ռուսաստանի կողմից Սիրիայում քիմիական գրոհների հետաքննության ՄԱԿ-ի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) առաքելության երկարաձգման բանաձեւի արգելափակումը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները հոգ են տանում ոչ թե քիմիական գրոհներին վերջ դնելու, այլ «իրենց դաշնակցի» պահպանման մասին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը։
Իրաքյան Քրդստանի իշխանությունները պատրաստ են սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները եւ երկրի Սահմանադրության հիման դրա երկխոսություն սկսել Բաղդադի հետ:
Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը, որտեղ նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ գումարման Կենտրոնական կոմիտեն հոկտեմբերի 25-ին կայացած իր առաջին լիագումար նիստում Սի Ցզինպինին վերընտրել է ՉԿԿ-ի Կենտկոմի գլխավոր քարտուղար: