Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Թուրքիայում Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանի սպանության վերաբերյալ տեղեկատվությունը:
Օրակարգային հարցերից մեկի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբագցության անդամ Արմեն Սահակյանը Անահիտ Բախշյանի հասցեին ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տվեց՝ նրան դիմելով «պարոն Բախշյան», «Անո»։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այս արտահայտություները դուր չեկան «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին։
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեսքանդր Լապշինի մայրը պատրաստվում է մեկնել Բաքու, այդ իսկ պատճառով էլ հետաձգվում է բլոգերի տեղափոխումն Իսրայել:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն` մասնակցելու սեպտեմբերի 12-ին Բիշքեկում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը համարում է, որ Հայաստանը դեռևս ամբողջությամբ չի մտել ԵԱՏՄ: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, Գրիգորյանը հակադարձեց. «ԵՏՄ շա՞տ ենք մտել, որ մի հատ էլ դուրս գանք»:
98 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի նկարիչ-մուլտիպլիկատոր եւ դիզայներ Կսավիե Ատենսիոն:
ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դուրբինը, խոսելով Ադրբեջանում գործող վերջին անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևեի ազատ արձակման վերաբերյալ, հույս է հայտնել, որ նրա վրայից ամբողջությամբ կհանվեն մեղադրանքները:
Նախ պետք է ճշտվի, թե այդ ո՞ր ծառայություններն են, որ անձնագրեր ու տեղեկանքներ են տալիս այն քաղաքացիներին, որոնք բրյուսելներում և ֆրանսիաներում հանդես են գալիս որպես Ալի Հասանովներ և այլ ադրբեջանցիների անուններով:
«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե Հայաստանից քանի՞ մարդ է ԵՄ դիմում՝ քաղաքական ապաստան ստանալու համար, և այլ երկրներից քանի՞ հոգի են Հայաստան դիմել նույն նպատակով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր, ավելի ագրեսիվ ռազմավարության կիրառման հնարավորությունը:
«Հանրապետականն այսօր իշխող կուսակցություն է, Ազգային ժողովը 2018 թվականից դառնալու է համար 1 պետական կառավարման մարմինը և Հանրապետականը` որպես առաջին քաղաքական ուժ, ԱԺ-ում իր որոշումը կունենա այն ժամանակ, երբ ավարտվեն Հանրապետության նախագահի լիազորությունները»,- ասաց նա:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.50-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 32 հասցեի դիմաց բախվել է մայթեզրի բետոնե արգելապատնեշին:
Իսրայելում ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը նախազգուշացրել է այդ երկրի քաղաքացիներին սեպտեմբերի 20-ից սկսվող արձակուրդի ընթացքում խուսափել Թուրքիա և Սինայի թերակղզի մեկնելուց:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը կալանքից ազատ է արձակվել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, հրազենից կրակահերթ է արձակվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Լևոն Ավետիսյանը՝ ծնված 1981թ., և ուղևոր Կարեն Դավթյանը՝ ծնված 1973թ., ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:
Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի 90-ամյակի առթիվ հայկական Բուրջ Համուդ ավանում կանգնեցվելու է «Ազդակ» թերթի ցրիչներից Սարգիս Դուդաքյանի արձանը:
Թուրքիան արդեն կանխավճար է մուծել Ռուսաստանին C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար:
Թուրքիայի 21 նահանգում գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ազգային հետախուզական ծառայության 45 նախկին աշխատակցի ձերբակալելու մասին որոշում է ընդունվել:
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (կողմ՝ 85, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1):
Վաղարշապատում գիշերը հնչած կրակոցներից երկու անձ սպանվել է:
Գերմանիան զենքի վաճառքի վերաբերյալ Թուրքիայից եկող բոլոր դիմումների զգալի մասը սառեցվել են
«Սիստեմատիկ կերպով ՀՀԿ-ի կենտրոնի յարուսի վերջին շարքում 5 հոգով 8 հոգու տեղ քվեարկում են»:
Որքան մոտենում է նոյեմբերի 24-ը, երբ Բրյուսելում կայանալու է Արեւելյան գործընկերության համաժողովը, այնքան սաստկանում է Ռուսաստանի «պրեսինգը» մեր երկրի հանդեպ, քանի որ այդ համաժողովում նախատեսված է փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ: Դա շատ ավելի համեստ փաստաթուղթ է, քան Ասոցացման համաձայնագիրը, բայց ստորագրելու հեռանկարը, միեւնույն է, նյարդայնացնում է Ռուսաստանին:
Նյու Յորքում սեպտեմբերի 12-ին բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը: Առաջին նիստը կկայանա Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին) եւ կներառի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակի ողջույնի խոսքը, որը մինչ այդ զբաղեցնում էր Սլովակիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրի Սահակյանը հարցազրույցներից մեկում ասել էր. «Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրակալ, որովհետև շատ վստահելի մարդ է»։
«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից ԱՄՆ-ի տնտեսության ընդհանուր վնասը կարող է հասնել 290 միլիարդ դոլարի:
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է աշնանային նստաշրջանի առաձջին քառօրյա նիստը: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախպորդ օրը քննարկված հարցերը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները Brexit-ի շրջանակներում երկրորդ ընթեցմամբ ընդունել են Միացյալ Թագավորության տարածքում համաեվրոպական օրենսդրության չեղարկման մասին օրենքը, տեղեկացնում է BBC-ին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայում գերմանացի ևս մեկ զույգ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Հայաստան. հայացք դեպի ապագան» Մոսկվայի հայկական քաղաքագիտական ֆորումը, որը ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեպտեմբերի 7–ին «Պրեզիդենտ-Հոթելում», անդրադարձավ նաև Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի առաջիկա 100–ամյա հոբելյանին: