ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցականի դանակահարության դեպքի առթիվ։
ԱՄՆ-ի Փլեյնվիլ քաղաքում (Քոնեկտիկուտի նահանգ), Cessna 172 ինքնաթիռը կայանատեղում մխրճվել է ծառի մեջ տեղի օդանավակայանից ոչ հեռու:
«ԵՏՄ անդամ երկրների տարածքներում ապրում են 3 մլն-ից ավելի հայ մարդիկ` իրենց ընտանիքներով, ստանում են եկամուտներ և տրասֆերտների ձևով ուղարկում են մեր երկիր: Հիմա որոշ ուժեր առաջարկում են այդ ծառի ճյուղը կտրել: Է, կտրեք»:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այց կկատարի Ռուսաստան՝ Սոչի:
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հստակ կարող ենք ասել՝ սկսված է երկրորդ սառը պատերազմը։ Առաջինը Սովետական Միության և ԱՄՆ-ի սառը բախումն էր, իսկ հիմա ՌԴ-ի և ԱՄՆ-ի սառը բախումն է, որը բավականին երկար ժամանակ տևելու է։ Հակառուսական սանկցիաներն ընդամենը դրա սկիզբն են»։
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։
Նրա խոսքով, չվերթի վերականգնումը նպաստում է ուղիղ կապերին, տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում առավել ինտենսիվ համագործակցել։
Ռոհինջա ազգության շուրջ 370 հազար բնակիչներ են օգոստոսի 25-ից ժամանել Բանգլադեշ: Այդ մասին Ժնեւում լրագրողներին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության մամուլի քարտուղար Լեոնարդ Դոյլը:
Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը երկխոսությունների հեռանկարներ բացող, Հայաստանին գործունեության լայն հորիզոններ տրամադրող հավակնոտ փաստաթուղթ է:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով վնասվածք էր ստացել 2017 թ. մարտին՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման ընթացքում, շարունակում է վերականգնվել վնասվածքից:
Առնվազն 11 ուղեւոր է զոհվել Իրանի Աբալի քաղաքում ավտոբուսի շրջվելու հետեւանքով, տուժել է 28 մարդ:
Առաջադրման փուլի ընթացքում (2017թ. մայիսի 29-ից սեպտեմբերի 8-ը) հայտեր են ուղարկվել 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից եւ Քենիայից: Առաջադրված թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ, երբ առաջադրվել էին 254 թեկնածու՝ 13 լեզվով, 66 երկրից:
Կոլումբիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաստատել է 2016 թվականի նոյեմբերին գերի ընկած ՌԴ և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանի մահվան մասին տեղեկությունը:
«Լուծարել այն անիմաստ մարմինը, որի անունն է Ազգային ժողով, որովհետև 10 հազար դրամով ընտրվածների գինն ընդամենը սա է լինելու: Սա քայլերի հիմքն է: Այս պառլամենտը պետք է լինի քաղաքական մրցակցության տեղ, ոչ թե թաղի խուժանի և մյուսի հորեղբոր տղու»:
Ադրբեջանում գործող թերևս վերջին անկախ լրատվականը հանդիսացող «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը, ով կարճատև կալանքից հետո ազատ է արձակվել, իր ձերբակալությունը անօրինական ճանաչելու պահանջով դիմել է Բաքվի վճռաբեկ դատարան:
Դանակահարության վերաբերյալ կայքի տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով:
Ըստ Opta վիճակագրական ընկերության՝ Մխիթարյանն այս մրցաշրջանում վազել է 33,68 կմԺ: Այս ցուցանիշով Մխիթարյանը 5-րդն է մանչեսթերյան ակումբում;
Հայաստանի և Եվրամիության միջև կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին ներկայումս որեւէ խոչընդոտ չկա: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը և խոսքի և մտքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դևիդ Քեյնը վերահաստատել են Թուրքիայում մեդիայի և խոսքի ազատությունը վերականգնելու հրատապությունը:
«Շատ ցավալի է, որ խնդիրն այս աստիճանին հասավ ոչ թե՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով, այլ՝ զուտ եվրոպական ժողովրդավարական արժեքները խախտելու քաղաքականության պատճառով։ Այսինքն՝ մենք տեսանք, որ Արևմուտքի համար հիմնական առաջնահերթությունը ոչ թե անվտանգությունն է և խաղաղությունը տարածաշրջանում, այլ իրենց քաղաքական մոդելի գործունեությունը տարբեր երկրներում»։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անհիմն է համարում ՀՀ նախագահի կողմից Հրազդանի քաղաքապետի տղային «պատվելու» քայլն արդարացնելու պատճառով կրթության և գիտության նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանի պաշտոնանկության գործընթացը, որը նախաձեռնել է Անահիտ Բախշյանը:
Կիպրոսի հարավային ափերին հետախուզական հորատման արդյունքում բնական գազի ոչ մեծ հանքավայր է հայտնաբերվել:
Նախարարությունը նախազգուշացնում է, որ այդ գերեզմանատները նոր թաղումների համար փակ են։
Նա վստահեցրեց, որ խնդիրն անձի հետ կապված չէ, և էական չէ, թե իրականացնողն ով կլինի. «Իհարկե, մեզ համար կարևոր է, որ նա հոգով-սրտով կարողանա կատարել, բայց նման մարդիկ շատ կան»:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը սեպտեմբերի 12-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։
Թուրքմենստանի հատուկ ծառայությունները օգոստոսի 28-ին Թուրքմենբաշի քաղաքի նավահանգստում ահաբեկչություն են կանխել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով Հայաստանում Ֆրանսիայի նոր արտակարգ ու լիազոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լաքոտը:
Հայաստան-Եվրամիություն նոր պայմանագրի կնքման համար խոչընդոտ չի լինի, քանիի որ այն պատճառները, որ խոչընդոտ հանդիսացան նախկինում, այլևս չկան: Այսպիսի տեսակետ այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կնքման հավանականությունը:
«Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են, և այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ: Ինչ-որ մեկի դեմ բարեկամությունը բարեկամություն չէ»:
«Սա լավ առիթ է, ես դրական եմ գնահատում «Ելքի» նախաձեռնությունը, որ հնարավորություն է տալիս այդ բոլոր հարցերի մասին խոսել»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախաձեռնությունը: