![](/banners/BeFunky-design.jpg)
«Այսուհետ կառավարությունը թող ներկայացնի պիտանի օրինագծեր և ոչ թե 20 տարի առաջ սաղմնավորված և չծնված իրավական ակտի նախագիծ». «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր
![](https://168.am/wp-content/uploads/2017/06/Gevorg-Petrosyan.jpg)
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (կողմ՝ 85, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1):
Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դեմ արտահայտվեց այս օրենսդրական նախաձեռնությանը. «Ես ուզում եմ վերահաստատել իմ այն դիրքորոշումը, որ այս նախագիծը կապ չունի Առողջապահության նախարարության հետ և զարմանալիորեն այն անցել է այդ հանձնաժղովով: Որպես խորհրդարանական վերահսկողություն իրականացնող մարմնի անդամ՝ ուզում եմ հայտարարել, որ այսուհետ կառավարությունը ներկայացնի պիտանի օրինագծեր և ոչ թե 20 տարի առաջ սաղմնավորված և չծնված իրավական ակտի նախագիծ»: