ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Արթուր Հարությունյանի բնակարանի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքի հանգամանքները:
Պորտուգալացին թաքնվել է ակումբի մարզաբազայում՝ ճչացող երեխաներից և դատական կատարածուներից:
Բեռլինում օգոստոսի 1-ին գործարկել են դեմքերի ավտոմատ ճանաչման համակարգ, որը մշակվել է ԱՄՆ-ում: Առայժմ թեստային ռեժիմով:
Եվրամիության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերն այժմ ահաբեկչությունն է, երկրորդ տեղում է միգրացիան եւ հետո միայն տնտեսության վիճակը:
Այժմ կառավարությունը որոշել է Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով սահմանել երկրների թիրախավորման տնտեսական չափանիշերը, թիրախային երկրների ցանկը և հաստատել օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշերը։
Իսպանացին 200 մլն եվրոյով տեղափոխության մեջ գլոբալ պրոբլեմ է տեսնում:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր նշանակումներ է կատարել Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունում: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրական, այլ ոչ թե կեղծ լուրերի սեփական ալիքն է գործարկել Facebook- սոցիալական ցանցում, ինչի մասին հայտնել է BuzzFeed հրատարակությունը։
22-ամյա Երմակովը, ով «Կրասնոդար» ՖԱ-ի սան է, «Փյունիկին» է միացել ազատ խաղացողի կարգավիճակով: Ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմում, նրա վերջին ակումբը եղել է լիտվական «Ստումբրասը»:
«Մենք գինին արտադրում ենք ոչ թե շուկայի համար, շուկայի պահանջներով, այլ ցանկանում ենք շուկա ուղարկել այնպիսի գինի, որտեղ կարտահայտվի երկիրն ամբողջությամբ։ Մենք շատ էինք ցանկանում ստեղծել մաքուր հայկական գինին՝ այս հրաշալի տարածքից և սորտերից, որը կներկայացնի Հայաստանը»։
Նախագծով առաջարկվում է` «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող հողամասն օտարել դասական աճուրդով:
Եվրամիության գործընկեր չորս երկրներ՝ Չեռնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան եւ Ուկրաինան, Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները երկարացրել են մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ը:
Կատարը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնից տեղեկատվություն է ստացել այն մասին, որ նա մտադիր է ամերիկացի պատվիրակների ուղարկել Պարսից ծոցի դիվանագիտական ճգնաժամը լուծելու համար:
2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սևանի լողափերից մեկում անձնական հարցերի շուրջ Է.Հովհաննիսյանի, վերջինիս հոր, եղբոր և այլ անձանց միջև, այդ թվում՝ նաև 28-ամյա երիտասարդը, տեղի է ունեցել վիճաբանություն: Առաջացած ծեծկռտուքի ժամանակ Է.Հովհաննիսյանի հայրը՝ ծնված 1957թ., հայտնվել է գետնին՝ անգիտակից վիճակում և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է նրա մահը։ Է.Հովհաննիսյանը, իմանալով հոր մահվան լուրը, ավտոմեքենայով եղբոր հետ գնացել է հանգստյան գոտու տարածքից հեռացած՝ վիճաբանությանը մասնակցած անձանց հետևից:
Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) միացել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Ստամբուլում կազմակերպած ակցիային:
Մոլդովայի իշխանությունները Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին հայտարարել են պերսոնա նոն գրատա: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հանրապետության նախարարների կաբինետին:
«Սևիլիայի» սանը չդավաճանեց հարազատ ակումբին: Նավասը տեղափոխվեց «Սևիլիա» ազատ գործակալի կարգավիճակով՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ավարտից հետո, որի կազմում նա հանդես էր գալիս 2013 թվականից: Կիսապաշտպանը կնքել է 4-ամյա պայմանագիր:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հնարավոր է համարում, որ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանին կարտահանձնվի այն բանից հետո, երբ հայտնվի Ուկրաինայում:
«Կա 834 կանգառ, որից մոտ 350-ն ունեն կանգառասրահներ, բայց դրանցից ես ինքս գոնե մեկը չեմ տեսել, որ մատչելի լինի սայլակ օգտագործող մարդուն։ Եթե որևէ հրաշքով ես հայտնվեմ կանգառում և սպասեմ այն հույսով, որ լինելու է ավտոբուս, օրինակ՝ անձրևի դեպքում, ես չեմ կարող նույն իրավունքից օգտվել, ինչ մյուս քաղաքացիները»։
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են զեկուցել համակարգի ախտորոշման արդյունքները և ֆունկցիոնալ ստորաբաժանումների գործունեության խոչընդոտները՝ ներկայացնելով կառուցվածքային նոր առաջարկություններ:
Գերմանիայի կառավարությունը չի արգելի դիզելային ավտոմոբիլները, այլ կսահմանափակվի սոսկ վնասակար արտանետումները նվազեցնելու վերաբերյալ արտադրողներին ներկայացվող պահանջով:
Ձերբակալվել է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Վանի նահանգից ընտրված պատգամավոր Լեզգին Բոթանը:
Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանում ներել անհնազանդ Նարդարան ավանի բնակիչներին, նրանց ձերբակալված ներկայացուցիչների նկատմամբ շարունակում են կիրառել անմարդկային միջոցներ:
Նոր Մոսկվայում օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ազգությամբ հայ և ուզբեկ շինարարների միջև ծեծկռտուք, որի հետևանքով 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Այս ամռանը Սանշեշը տրանսֆերային շշուկների գլխավոր գործող անձանցից մեկն էր: Հեռանկարային ֆուտբոլիստը շատ քիչ խաղային պրակտիկա է ստանում «Բավարիայում», ուստի նրա համար լավագույն տարբերակը կլինի տեղափոխությունը մեկ այլ ակումբ, որտեղ նա կարող է դրսևորել իրեն և շարունակել աճել:
Օգոստոսի 3-ից 30 օրացուցային օրով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից:
Հայաստանի 17 առևտրային բանկերը միասին 2017 թվականի առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 21 մլրդ 651.6 մլն դրամի հարկեր և տուրքեր
17-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
Օգոստոսի 2-ին, ժամը 14:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում, կան տուժածներ: