Բաժիններ՝

Հրդեհ Լենինգրադյան փողոցում. կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 14:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի պատշգամբում մասամբ այրվել է կարի մեքենա և գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը:

Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը գազի բալոնը բնակարանից դուրս է բերվել տեղի ուժերով:

Բնակարանի բնակիչ՝ 1957 թ. ծնված Ա. Հ.-ը ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:32-ին, մարվել՝ 14:39-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս