Էրդողանը Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունում նոր նշանակումներ է կատարել

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր նշանակումներ է կատարել Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունում: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:

Գեներալ Յաշար Գյուլերը նշանակվել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հասան Քյուչուքյըլդըզը` ռազմաօդային ուժերի և ադմիրալ Ադնան Յոզբալը ռազմածովային ֆլոտի հրամանատար:

Թուրքիայի զինվորական օրենքների համաձայն` Յաշար Գյուլերը, ով ներկայումս ցամաքային զորքերի հրմանատարն է Թուրքիայի Գլխավոր շտաբի ներկայիս պետի` Հուլուսի Աքարի թոշակի գնալուց կամ հրաժարական տալուց հետո փոխարինելու է նրան:

Թուրքիայի Գերագույն ռազմական խորհրդի հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, ինչի ժամանակ էլ տեղի են ունեցել այս նշանակումները:

Ներկայումս Գերագույն ռազմական խորհրդում ներառված է 4 զինվորական և 10 քաղաքացիական պաշտոնյա:

Խորհրդում զինվորականների թիվը պակասել է 2016-ի հուլիսի 15-16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո և հավաքվել է նոր կազմ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031