Բաժիններ՝

Չեռնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան և Ուկրաինան երկարացրել են ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիության գործընկեր չորս երկրներ՝ Չեռնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան եւ Ուկրաինան, Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները երկարացրել են մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ը: Այդ մասին ասված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ, որն օգոստոսի 2-ին տարածվել է Բրյուսելում։

«Թեկնածու երկրները՝ Չեռնոգորիան եւ Ալբանիան, Ազատ առեւտրի եվրոպական ընկերակցության անդամ երկիր Նորվեգիան, ինչպես նաեւ Ուկրաինան միացել են Խորհրդի որոշմանը: ԵՄ-ն ի գիտություն է ընդունում այդ պարտավորությունները եւ ողջունում է դրանք»,-նշվումէ հայտարարության մեջ:

ԵՄ-ի խորհուրդը հունիսի 28-ին հակառուսական տնտեսական սեկտորալ պատժամիջոցները պաշտոնապես երկարացրել է վեց ամսով՝ մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս