Կիսապաշտպան Խեսուս Նավասը վերադարձավ «Սևիլիա»
«Սևիլիայի» սանը չդավաճանեց հարազատ ակումբին: Նավասը տեղափոխվեց «Սևիլիա» ազատ գործակալի կարգավիճակով՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ավարտից հետո, որի կազմում նա հանդես էր գալիս 2013 թվականից: Կիսապաշտպանը կնքել է 4-ամյա պայմանագիր:
Նավասը հանդես է եկել «Սևիլիայի» երիտասարդական թիմի կազմում 2000-2003թթ., իսկ հետո՝ 2003-2013թթ., հանդես է եկել հիմնական կազմում:
«Սիթիում» անցկացրած 4 տարում Խեսուսը հանդես է եկել 183 խաղերում, որոնցում դարձել է 8 գոլի և 39 փոխանցման հեղինակ: Անգլիական ակումբի հետ 31-ամյա ֆուտբոլիստը 1 անգամ հաղթել է ԱՊԼ-ն (2013-14) և 2 անգամ՝ Անգլիայի լիգայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը