Բաժիններ՝

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանակից շուտ ավարտեց արձակուրդը՝ Կլասիկոյին պատրաստվելու համար

Պորտուգալացին թաքնվել է ակումբի մարզաբազայում՝ ճչացող երեխաներից և դատական կատարածուներից:

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն օգոստոսի 1-ին անցկացրեց առաջին մարզումն ակումբի բազայում, չնայած մինչև նրա արձակուրդի ավարտը դեռ 5 օր կար: 32-ամյա ֆուտբոլիստն աշխատում է անհատական ծրագրով, քանի որ թիմը գտնվում է ԱՄՆ-ում:

Ռոնալդուն ուզում է որքան հնարավոր է՝ ավելի լավ պատրաստվել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղին (օգոստոսի 13):
Օգոստոսի 31-ին Կրիշտիանուն ցուցմունք տվեց դատարանում՝ հարկերից խուսափելու գործով: Ըստ AS-ի տեղեկության՝ պորտուգալացուն սպառնում է իրական, այլ ոչ թե՝ պայմանական ազատազրկում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս