Բաժիններ՝

«Փյունիկը» համալրվեց երկու ֆուտբոլիստով

Երևանի «Փյունիկը» պայմանագիր ստորագրեց կիսապաշտպաններ Մաքսիմ Երմակովի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ:

22-ամյա Երմակովը, ով «Կրասնոդար» ՖԱ-ի սան է, «Փյունիկին» է միացել ազատ խաղացողի կարգավիճակով: Ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմում, նրա վերջին ակումբը եղել է լիտվական «Ստումբրասը»:

20-ամյա Իլանգյոզյանը «Փյունիկ» է տեղափոխվել «Բանանց» ակումբից: Երկու ֆուտբոլիստներն էլ արդեն միացել են թիմին և նախապատրաստվում են մեկնարկող առաջնությանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս