Բաժիններ՝

«Տրանսֆերները դուրս են եկել հսկողությունից. անհրաժեշտ է դա կանգնեցնել». Վիսենտե դել Բոսկե

Իսպանացին 200 մլն եվրոյով տեղափոխության մեջ գլոբալ պրոբլեմ է տեսնում:

«Անհրաժեշտ է լուրջ մոտենալ տրանսֆերների տնտեսական բաղադրիչի որոշման մասին հարցին, որովհետև դրանք դուրս են եկել հսկողությունից: Պետք է դա կանգնեցնել: Հակառակ դեպքում՝ յուրաքանչյուրը, ով շատ գումար ունի, կարող է շուկայում անել այն ամենը, ինչ ուզենա»,- հայտարարել է դել Բոսկեն Marca-ին:

Մոտ օրերը կարող է թարմացվել ռեկորդային արժեքը, որը կվճարվի ֆուտբոլիստի համար, եթե Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվի ՊՍԺ 222 մլն եվրոյով:
Տվյալ պահին ամենաթանկ տեղափոխությունը մնում է Պոլ Պոգբայի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» 105 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս