Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է դիզելային ավտոմոբիլների արգելման գաղափարից
Գերմանիայի կառավարությունը չի արգելի դիզելային ավտոմոբիլները, այլ կսահմանափակվի սոսկ վնասակար արտանետումները նվազեցնելու վերաբերյալ արտադրողներին ներկայացվող պահանջով: Այս մասին հայտնել է Spiegel online հրատարակությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի փաստաթուղթը, որը նախարարների կողմից համաձայնեցված է Գերմանիայի ավտոկոնցեռնների ղեկավարության հետ օրվա երկրորդ կեսին պլանավորված հանդիպման համար:
Ամփոփիչ հայտարարության նախագծի համաձայն, որի տակ ենթադրվում է գերմանացի արտադրողների ստորագրությունը՝ կարտելային նախահամաձայնության եւ մեքենայությունների հետ կապված սկանդալների հերթական ալիքից հետո, դիզելային շարժիչներով ավտոմեքենաների կողմից ածխաթթվական գազի արտանետումները պետք է կրճատվեն առնվազն 25 տոկոսով: Դրա համար ընկերությունները պարտավոր կլինեն իրենց հաշվին նորացնել ավտոմոբիլների ծրագրային ապահովումը:
Բացի դրանից, Գերմանիայի կառավարությունը ցանկանում է ավտոարտադրողներին պարտավորեցնել խթանելու սպասարկյալների անցումն էկոլոգիապես ավելի մաքուր տրանսպորտի:
Ավտոմոբիլային արդյունաբերությունը հանգուցայիններից մեկն է Գերմանիայի տնտեսության համար, այնտեղ զբաղված է 800 հազար մարդ, 2016 թվականին դրա շրջանառությունը կազմել է ավելի քան 400 միլիարդ եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: