Բաժիններ՝

Ուկրաինայի գլխավոր դատախազը «ստիպված կլինի» Սահակաշվիլիին արտահանձնել Վրաստանին

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հնարավոր է համարում, որ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանին կարտահանձնվի այն բանից հետո, երբ հայտնվի Ուկրաինայում: Այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել է ուկրաինական «Ապոստրոֆ» հրատարակությունը՝ վկայակոչելով բլոգերների տեղեկատվությունը, որոնց հետ Լուցենկոն հանդիպում է ունեցել օգոստոսի 1-ին։

«Լուցենկոն հայտարարել է, որ ստիպված կլինի Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզային պետական վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստանին արտահանձնել Ուկրաինա նրա ժամանելուց հետո»,-հրատարակությունը մեջբերում է հանդիպման մասնակիցներից մեկի խոսքը:

Միեւնույն ժամանակ գլխավոր դատախազը պարզաբանել է, որ ինքը նկատի չունի ավտոմատ արտահանձնումը, քանի որ դրա համար Կիեւը պետք է հերթական հարցումն ստանա Թբիլիսիից:

Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայության կայքում տեղեկատվություն էր հրապարակվել նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին: Դա արվել է Սահակաշվիլիի՝ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում, որտեղ նա գտնվում է մինչ այժմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս