Հայաստանի բանկերը՝ խոշոր հարկատուների ցանկում
Հայաստանի 17 առևտրային բանկերը միասին 2017 թվականի առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 21 մլրդ 651.6 մլն դրամի հարկեր և տուրքեր՝ 2016 թվականի առաջին եռամսյակի 18 մլրդ 362 մլն դրամի դիմաց։ Բանկային համակարգի վճարած հարկերն ավելացել են 3 մլրդ 290 մլն դրամով կամ 17.9%-ով։
17 բանկերից 13-ը ավելացրել են հարկերը, 4-ը՝ նվազեցրել։
Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում վճարված հարկերի և տուրքերի ծավալով խոշորագույն հարկատու-բանկը Արդշինբանկն է՝ 2 մլրդ 742.3 մլն դրամ հարկերով (19-րդ տեղը խոշոր հարկատուների ցանկում)։
Ամերիաբանկը տարվա առաջին կիսամյակի ընթացքում մուծել է 2 մլրդ 312.7 մլն դրամի հարկեր։ Այն երկրորդն է՝ բանկերի մեջ, և 22-րդը՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում։
Երրորդ խոշորագույն հարկատու բանկը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլն է, որն իր վճարած հարկերով շատ քիչ է զիջում Ամերիաբանկին։
Հանրապետության բոլոր 17 առևտրային բանկերի կողմից 2017 թվականի առաջին կիսամյակում մուծված հարկերը և փոփոխությունը 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ ներկայացված է ստորև (աղբյուրը՝ B4B PRO համակարգ)։