Բաժիններ՝

Թրամփը լուրերի սեփական ալիքն է գործարկել Facebook-ում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրական, այլ ոչ թե կեղծ լուրերի սեփական ալիքն է գործարկել Facebook- սոցիալական ցանցում, ինչի մասին հայտնել է BuzzFeed հրատարակությունը։

«Կեղծ լուրերի ստեղծման համար ԶԼՄ-ների հասցեին ամիսներ տեւած կշտամբանքներից հետո Թրամփը լրատվական ծրագիր Է գործարկել իր Facebook-ում, որը վարում է նրա հարսը՝ Լարան»,- գրում է հրատարակությունը:

Առաջին տեսագրությունն ալիքում հայտնվել է տակավին հուլիսի 20-ին: Լարան տեսանյութով դիմել է ԱՄՆ-ի նախագահի 23 միլիոն բաժանորդներին՝ հորդորելով թողարկումներին հետեւել ամեն շաբաթ: «Մենք ձեզ կտրամադրենք միայն փաստեր, հետեւեք նորություններին»,- ասել է նա:

Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տունը դեռեւս չի պատասխանել այն հարցին, թե ինչպես է այդ տեսանյութը նկարահանվել եւ հարկ է արդյոք Լարա Թրամփին համարել հաղորդակցությունների գծով նախագահական թիմի անդամ: Ավելի վաղ Լարա Թրամփը Inside Edition հեռուստածրագրի պրոդյուսերն էր եւ հաճախ էր հանդես գալիս ի պաշտպանություն Թրամփի քարոզարշավի, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս