Արցախում նամանավանդ պետք է միանձնյա ղեկավար. Վիտալի Բալասանյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂՀ նախագահի ընտրություններին, երբ այդ երկրի խորհրդարանը որպես անցումային նախագահ ընտրեց պաշտոնավարման երկրորդ ժամկետը բոլորած Բակո Սահակյանին:
«Մի անգամ էլ Ղարաբաղում, երբ որ պետական պաշտպանության կոմիտե է եղել, ես այն ժամանակ էլ էի պատգամավոր, և մենք անցումային փուլի համար այն ժամանակ նախագահ ընտրեցինք: Դրանից հետո համաժողովրդական ընտրություններ եղան,- ասել է Բալասանյանը՝ հավելելով. «Արցախում նամանավանդ պետք է միանձնյա ղեկավար: Նախագահական մոդելը պատերազմող եւ մեր երկրի նման երկրի համար միանշանակ ճիշտ է: Ես միանշանակ կողմ եմ, գտնում եմ ճիշտ, և դա միանգամայն հիմնավորված է»:
Իսկ թե անցումային փուլից հետո ով է լինելու ԼՂՀ նախագահը, նա չի մանրամասնել. «Ժամանակը ցույց կտա, թե ում ենք տեսնում երկրի նախագահ: Մենք չգիտենք, թե վաղն աշխարհում ինչ զարգացումներ են լինելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։