![](/banners/BeFunky-design.jpg)
«Թոռնիկներ» մթերային խանութում հրդեհ է բռնկվել. մեկնել է մեկ մարտական հաշվարկ
![](https://168.am/wp-content/uploads/2017/06/hrdeh-1.jpg)
Հուլիսի 20-ին, ժամը 12:26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում «Թոռնիկներ» մթերային խանութում այրվում է 3 կգ գազի բալոն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Թոռնիկներ» մթերային խանությում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը: Այրվել է արտահոսած գազը: