Բաժիններ՝

Ողբերգական վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը մահացել է

Հուլիսի 21-ին, ժամը 21:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 RN 990 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդը (անձը չպարզված քաղաքացի) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ըստ բժիշկների՝ վարորդը տեղափոխվել է մահացած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս