Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ
Հուլիսի 22-ին, ժամը 08:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին «ՎԱԶ-2102» մակնիշի (վարորդ՝ 1952 թ. ծնված Մ. Խ.) 45 SO 291 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր՝ 1958 թ. ծնված Ա. Ա.-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: