Հրաչյա Հարությունյանի հարազատները պատրաստվում են ներման խնդրագրով դիմել Սերժ Սարգսյանին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունից մեր թղթակցին հայտնել են, որ Հրաչյա Հարությունյանին «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Երեկ երեկոյան դրությամբ հարազատներին դեռ թույլ չէին տվել տեսակցել նրա հետ։

Այս մասին մեր զրույցում ասել է Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Վերջինս նաև ասել է, որ պատրաստվում է ներման խնդրագրով դիմել Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս ներում շնորհի Հրաչյա Հարությունյանին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31