Բաժիններ՝

Հայաստանի և Չեխիայի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Պրահայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 21-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանի հետ։

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել են երկու երկրների դատաիրավական համակարգերին և իրավական փոխօգնությանը վերաբերող խնդիրներին։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այցելել է նաև Չեխիայի պրոբացիայի և միջնորդության ծառայություն, ծանոթացել ոլորտի չեխական փորձին, այնուհետև ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կայացմանն ուղղված աշխատանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31