Հուլիսի 24-ին, ժամը 6.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ահազանգել են, որ Արտաշատ քաղաքի նորակառույց եկեղեցու մոտի գազալցակայանը պայթել է:
Գերմանական «T-Mobile» բջջային օպերատորը Դյուսելդորֆի օդանավակայանում հակաթուրքական գովազդներ է տեղադրել:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, ս.թ. հուլիսի 24-ից սկսում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը:
Էրնանդեսը «Վեսթ Հեմի» հետ եռամյա պայմանագիր ստորագրեց: «Մրճարահները» ֆուտբոլիստի շնորհանդեսն անցկացրեցին Լոնդոնոմ: Մոտ ժամանակները նա կմիանա թիմին Գերմանիայում:
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ԱՄՆ-ին մեղադրել Է Չինաստանի ափերի մոտ հետախուզական օդուժի կանոնավոր թռիչքների իրականացման մեջ եւ Վաշինգտոնին կոչ է արել հրաժարվելու նման գործողություններից՝ միջադեպերից խուսափելու համար:
Այսօրվա դատական նիստում ևս ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել հարցերին՝ բացառությամբ նախագահող դատավորի կողմից հնչեցված մի հարցի, թե որ թվականից է նա աշխատում «Շենգավիթ» ԲԿ-ում:
«Մեծ պատիվ է համարվում, օրինակ, ազգությամբ հային վնասելը կամ կյանքից զրկելը: Այդ առումով, բնականաբար, այն վայրագությունները, որ ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցան, հենց պայմանավորված էին նաև այդ ատելության աստիճանով: Երեխայի նկարի տարածումը ևս ցույց տվեց, որ դա օգտագործվում էր հենց ատելությունը խորացնելու համար: Դրանով հանդերձ, իհարկե, նաև խախտվում էին նորմեր, որոնք վերաբերում էին թե՛ բարոյական, թե՛ իրավական առումով այն եղանակին, որով տարածվում էր այդ ինֆորմացիան»:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է այն երեք օրինագծերից մեկը, որը մտնում էր դատական համակարգի բարեփոխման փաստաթղթերի փաթեթի մեջ:
Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
«Ապրիլի վերջին հրապարակված զեկույցն իրենից ներկայացնում է բաց աղբյուրների վերլուծության արդյունք: Փաստահավաք առաքելությունը մենք սկսեցինք հենց մայիսից ու իրականացրեցինք տասնյակ հարցազրույցներ, մի քանի այցելություններ հենց սահմանագիծ, մի քանի գրություններ ստացանք վարույթն իրականացնող մարմիններից և այլ մարմիններից:
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Արիկ Մանուկյանը, որը նկարահանել է «Ընդհատված երգը» (2012) ֆիլմը, եղբոր հետ մեկնել է Դուբայ ծանոթների համար հարսանեկան տեսանյութ պատրաստելու համար: Դրոնով նախատեսված էր լրացուցիչ կադրեր նկարահանել Աբու Դաբիի մզկիթի ֆոնին, որն անվանակոչված է ի պատիվ ԱՄԷ հիմնադիր և առաջին նախագահ, շեյխ Զաեդ բեն Սուլթան ան Նահայանի պատվին:
Հնդկաստանի նոր նախագահ Ռամ Նաթ Քովինդը, որն ընտրվել է հուլիսի 17-ին, հուլիսի 25-ին երդում է տվել եւ պաշտոնապես ստանձնել պաշտոնը:
Яндекс.Такси-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի ռուս-ամերիկյան նոր համատեղ ընկերությունը, որը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Ռուսաստանում, և որոշ ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Հանդիպմանը քննարկվել են միության գործունեության հետ կապված մի շարք հարցեր:
Գյումրիի սելեկցիոն կայանում արդեն մեկնարկել են բերքահավաքի աշխատանքները: Հուլիսի 22-ին ընթացող աշխատանքներին տեղում ծանոթացել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն երեք գրոսմայստերներ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հուլիսի 24-ին ընդունեց Եվրոպական խորհրդարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների։
Կոլումբիան երբեք չի միջամտել Վենեսուելայի ներքին գործերին եւ ցանկանում է, որ վենեսուելացիներն իրենք ելք գտնեն երկրում առաջացած իրադրությունից:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կողմից այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 21 թույլտվություն, որից 10-ը շահագործման և 11-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման նպատակով։
Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային ամերիկյան զենք ուղարկելու հնարավորությունը: Հուլիսի 25-ին դա հավաստել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլքերը BBC-ին տված հարցազրույցում։
Թուրքիայի սահմանադրական հանձնաժողովի կողմից ընդունված, մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը, որն այսուհետ արգելելու է նաև ամբիոնի մոտից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, քննարկման է դրվել լիագումար նիստում:
Չինաստանի արտգործնախարարության (ԱԳՆ) ղեկավար Վան Ին Հնդկաստանի իշխանություններին կոչ է արել իր զինվորականներին անհապաղ դուրս բերելու Սիկքիմի նահանգի շրջանի տարածքից, ինչը թույլ կտա լուծել երկու երկրների միջեւ առաջացած լարվածությունը, ասված է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է, որ իր կառավարությունը չի դադարեցնելու Կատարի շրջափակումը՝ անկախ ճգնաժամի դադարեցմանն ուղղված այլ երկրների ջանքերի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Փրկարարները բացել են բենզալցակայանի հանգստի սենյակի դուռը և հայտնաբերել 1972 թ. ծնված Հ. Վ.-ի դին:
ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Անտոնիու Գուտերիշը Կատարին, Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ), Բահրեյնին եւ Եգիպտոսին նշել է բանակցություններ սկսելու անհրաժետությունը եւ գտնելու Պարսից ծոցում դիվանագիտական ճգնաժամից դուրս գալու փոխադարձ ընդունելի ուղիներ:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Հրանտ Մադաթյանը պատգամավորի պաշտոնը ստանձնելու ժամանակ անշարժ գույքի՝ 4 հողամասի, առանձնատան սեփականատեր է:
Եվրամիությունն ու Թուրքիան հուլիսի 25-ին Բրյուսելում նախարարական մակարդակով հանդիպում կունենան՝ քննարկելու ընդհանուր օրակարգային հարցեր, ինչպես նաև փորձելու իջեցնել այն լարվածությունը, որն առաջացել է երկկողմ հարաբերություններում Թուրքիայում ակադեմիկոսների, լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալության պատճառով:
Թմրամիջոցը թաքցրել էր մարմնում։