Հնդկաստանի նոր նախագահն ստանձնեց պաշտոնը
Հնդկաստանի նոր նախագահ Ռամ Նաթ Քովինդը, որն ընտրվել է հուլիսի 17-ին, հուլիսի 25-ին երդում է տվել եւ պաշտոնապես ստանձնել պաշտոնը:
Արարարողությունը, որը հեռարձակվում էր տեղական հեռուստատեսությամբ, տեղի է ունեցել խորհդարանի սրահում, որտեղ Քովինդը եւ այժմ արդեն նախկին նախագահ Փրանաբ Քումար Մուքերջին միասին ժամանել են Նյու Դելիի կենտրոնի նախագահական պալատից:
Հանդիսավոր երդումից հետո Քովինդը ճառով դիմել է հավաքվածներին՝ խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին եւ բարձրաստիճան հյուրերին, այդ թվում արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներին:
Ռամ Նաթ Քովինդը վստահ հաղթանակ է տարել երկրի նախագահի՝ հուլիսի 17-ին կայացած ընտրություններում՝ հավաքելով քվեատուների կոլեգիայի (բաղկացած է կենտրոնական եւ տարածաշրջանային խորհրդարանների պատգամավորներից) ձայների 65,65 տոկոսը: Քովինդը նախագահի թեկնածու է առաջադրվել կառավարող Ազգային դեմոկրատական դաշինքի կողմից, որտեղ առաջատար դեր է խաղում վարչապետ Նարենդրա Մոդիի Բհարաթիա Ջանաթա Պարտի կուսակցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: