Բաժիններ՝

Վոլքերը հավաստել է, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային զենքի մատակարարումների հնարավորությունը

Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային ամերիկյան զենք ուղարկելու հնարավորությունը: Հուլիսի 25-ին դա հավաստել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլքերը BBC-ին տված հարցազրույցում։

«Պաշտպանողական զենքն Ուկրաինային թույլ կտա պաշտպանել իրեն»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ Վոլքերը չի սկսել պնդել, թե Վաշինգտոնը կդիմի այդ քայլին:

«Դա հետագա քննարկման եւ որոշման ընդունման հարց է»,- ընդգծել է նա՝ պատասխանելով իր՝ Ուկրաինա կատարած ուղեւորության եւ Կիեւի վերահսկման ենթակա Դոնբասի տարաքներ այցելության արդյունքների վերաբերյալ հարցերին: Վոլքերը նաեւ կարծում է, որ Դոնբասում խաղաղության ապահովումը կպահանջի Ռուսաստանի հետ նոր ռազմավարական երկխոսություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս