
Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է կանոնավոր հետախուզական թռիչքների իրականացման մեջ

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ԱՄՆ-ին մեղադրել Է Չինաստանի ափերի մոտ հետախուզական օդուժի կանոնավոր թռիչքների իրականացման մեջ եւ Վաշինգտոնին կոչ է արել հրաժարվելու նման գործողություններից՝ միջադեպերից խուսափելու համար: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
«Երկար ժամանակ ԱՄՆ-ը հետախուզական թռիչքներ է իրականացնում ՉԺՀ-ի ափերի սմոտ: Դա խախտում Է անվտանգության ոլորտում մեր շահերը: Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում ապագայում հրաժարվելու նման գործողություններից»,- նշել է նա: Երկու չինական J-10 կործանիչ-ռմբակոծիչներ հուլիսի 23-ին Արեւելաչինական ծովի երկնքում մոտավորապես 90 կիլոմետր հեռավորության վրա մոտեցել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի EP-3 հետախուզական ինքնաթիռին:
Ինչպես Fox News հեռուստաալիքին հայտնել են Պենտագոնի աղբյուրները, դա տեղի է ունեցել Չինաստանի Ցինդաո նավահանգստային քաղաքից (Շանդունի նահանգ) 144,8 կիլոմետր հեռավորության վրա: Նրանցից մեկի խոսքով՝ «Միացյալ Նահանգների EP-3-ը հարկադրված է եղել կատարելու խուսավարում, բախումից խուսափելու համար»: Ըստ որում չինական կործանիչ-ռմբակոծիչները զինված են եղել «օդ – օդ» դասի հրթիռներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: