Կարեն Նազարյանը հանդիպել է Եվրախորհրդարանի աշխատակիցների հետ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հուլիսի 24-ին ընդունեց Եվրոպական խորհրդարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների։
Հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումներին, տարբեր ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ձևավորման շուրջ ընթացող աշխատանքներին, ԵՄ ծրագրերում Հայաստանի մասնակցությանը:
Փոխնախարար Նազարյանը շեշտեց, որ կյանքի է կոչվել է Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագրում արտացոլված հանձնառությունների մեծ մասը՝ դրանց լիակատար իրականացման առումով կարևորելով ակտիվ համագործակցությունը ինչպես ԵՄ կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ:
Հյուրերի խնդրանքով Կարեն Նազարյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերին՝ ընդգծելով, որ Բաքվի ապակառուցողական ու սադրիչ քայլերը խոչընդոտում են դրանց։
Հայաստանի փոխարգործնախարարը պատասխանեց հրատապ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցերի։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց օրակարգային հարցերի շուրջ նման ձևաչափով հանդիպումները շարունակական դարձնելու մասին։