
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կունենա 3 մասնակից

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն երեք գրոսմայստերներ:
Աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը:
Այս տարվա շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա սեպտեմբերին Թբիլիսիում: Եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: