ՉԺՀ-ն Հնդկաստանին կոչ է արել զինվորականներին դուրս բերելու Չինաստանի տարածքից
Չինաստանի արտգործնախարարության (ԱԳՆ) ղեկավար Վան Ին Հնդկաստանի իշխանություններին կոչ է արել իր զինվորականներին անհապաղ դուրս բերելու Սիկքիմի նահանգի շրջանի տարածքից, ինչը թույլ կտա լուծել երկու երկրների միջեւ առաջացած լարվածությունը, ասված է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ լարվածությունն առաջացել է հունիսի վերջին, երբ հնդիկ սահմանապահների խումբը Սիկքմի նահանգի շրջանում անօրինականորեն հատել է չին-հնդկական սահմանը: Չինական կողմի հայտարարությամբ՝ դա խոչընդում է չինացի սահմանապահների աշխատանքին Դունլանի րջանում (Տիբեթի Ինքնավար Շրջանում): Դրանից հետո Չինաստանը Հնդկաստանին բազմիցս կոչ է արել իր զինորականներին դուրս բերելու Չինաստանի տարածքից:
Չինաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Սիկքիմի նահանգի շրջանում չին-հնդկական սահմանի հատվածի կարգավիճակը նախապես որոշված է Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ 1890 թվականի համաձայնությամբ, եւ Հնդկաստանի անկախության հռչակումից հետո երկրի կառավարությունը բազմիցս գրավոր ձեւով հավաստել է, որ երկու կողմերը ճանչում են իրենց միջեւ որեւէ հակասությունների բացակայությունը սահմանի՝ Սիկքիմի հատվածի վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: